Լրահոս

31.08.2019 21:25


«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնությունը մեկնարկում է «Անկախության մարաթոն»

«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնությունը մեկնարկում է «Անկախության մարաթոն»

«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը, կարևորելով հայկական երկու պետությունների անկախությունը և դրանց հիմք դարձած հաղթանակները, սեպտեմբերի 1-ի երեկոյան մեկնարկում է «Անկախության մարաթոն»՝ միավորելով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակները։

Մարաթոնի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում` Եղբայրական գերեզմանատանը մոմավառության արարողությամբ, որից հետո Մարաթոնի մասնակիցները անցնելու են Արցախի և Հայաստանի 30 քաղաքներով՝ որպես միասնության և համատեղ փառահեղ հաղթանակի ուղի։ Այն անցնելու է հետևյալ քաղաքներով՝ Ստեփանակերտ, Հադրութ, Մարտակերտ, Շուշի, Բերձոր, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Տաթև, Սիսիան, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի, Գավառ, Հրազդան, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Ապարան, Աշտարակ, Սարդարապատ, Էջմիածին, Երևան։

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Մարաթոնի մասնակիցները և բոլոր նրանք, ովքեր կմիանան մարաթոնին, կիրականացնեն երթ՝ դեպի Եռաբլուր փառքի պանթեոն` միասին դիմավորելու ՀՀ անկախության նախօրյակը:

Բոլոր քաղաքներում «Անկախության մարաթոնի» մասնակիցները հանդիպումներ են ունենալու տեղի ազատամարտիկների հետ, ներկայացնելու են նախաձեռնությունն ու կազմակերպելու են հանդիպումներ յուրաքանչյուր քաղաքի երիտասարդների հետ` տարածելով «Հաղթանակած» նախաձեռնության գաղափարը:

Առաջին յոթ օրերի օրակարգը՝ ստորև

ՕՐԱԿԱՐԳ

Սեպտեմբերի 1-2 Ստեփանակերտ

Սեպտեմբերի 2 Հադրութ

Սեպտեմբերի 2-3 Մարտակերտ

Սեպտեմբերի 2-3 Շուշի

Սեպտեմբերի 3-4 Բերձոր

Սեպտեմբերի 4-5 Գորիս

Սեպտեմբերի 5 Կապան

Սեպտեմբերի 5-6 Քաջարան

Այս խորագրի վերջին նյութերը