Լրահոս

31.08.2019 14:30


Վրաստանի վթարից տուժած երեք քաղաքացիները այսօր կտեղափոխվեն Երևան

Վրաստանի վթարից տուժած երեք քաղաքացիները այսօր կտեղափոխվեն Երևան

Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Վերջինս հայտնում է, որ տեղափոխման համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։

«Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,–գրել է ԱՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսն այս գիշեր վթարի է ենթարկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ որ օգոստոսի 31-ին՝ ժամը 08:44-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ ԱԻՆ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 18 տուժած:

Ալինա Նիկողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ վթարից տուժած քաղաքացիներից 4-ը բուժումը շարունակում են Վրաստանի տարբեր հիվանդանոցներում, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր, 1-ը՝ ծանր։ Մնացած 12 քաղաքացիները ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Այս խորագրի վերջին նյութերը