Դատախազի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ՝ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։
Վերջինս հայտնեց, որ դատախազի հանձնարարությամբ քննիչի կողմից կնիքվել են ռեստորանի սառնարանների, խոհանոցների և մուտքի դռները:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ Գյումրիում մասսայական թունավորման դեպք էր գրանցվել։ Կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել Է տուն։
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, ինչի արդյունքում 2 և ավելի անձանց առողջությանը պատճառվել է վնաս:
Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանն էլ հայտնել էր, որ ռեստորանից վերցրել են սննդամթերքի 19 նմուշ, որոնք ուղարկվել են լաբորատորիա:

Ընթանում է նախաքննություն։