Այս թատրոնի ավարտին Ձեզ շատ հուզիչ անակնկալներ են սպասվում
ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ասում է. «Իրականում 3 նախարարությունում այնքան աշխատանք կա, որ անընդհատ չես կարող նույն պրոցեսներին հետևել»: Պարո՛ն նախարար, դա ժողովրդի վարչապետին պետք է բացատրել, ոչ թե հասարակությանը:
Երբ ամիսներ առաջ որպես ժողովրդին «լավություն» ներկայացվում էր այդ նախարությունների օպտիմալացումը, Դուք քաջություն չունեցաք ասելու, որ կյանքում որևէ մեկին չղեկավարած մարդու համար դժվար է լինելու այդ սուպերնախարարությունը ղեկավարել: Ոչինչ, պարո՛ն նախարար, քիչ մնաց, դիմացե;ք, նախարարի պաշտոնն անցողիկ է:
Վաղ թե ուշ ժողովուրդը Ձեզ հանգստի կուղարկի, և միգուցե վերադառնաք համալսարան, բայց ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ ինչպես նախկինում՝ ուսանողների մոտ արդեն նոր իշխանություններից դժգոհելու և պատերի տակ սրանից-նրանից բամբասելու: Ի դեպ, շնորհավորում եմ Ձեզ գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և եթե որոշեք որևէ ուսումնական հաստատություն այցելել, ապա խորհուրդ եմ տալիս չկշտամբել հոգևորականներին ու ուսուցիչների լեզվական գիտելիքները չստուգել:
Հավատացնում եմ Ձեզ, այս թատրոնի ավարտին Ձեզ շատ հուզիչ անակնկալներ են սպասվում:

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից