Լրահոս

31.08.2019 17:47


«Արիէլա» սպա կենտրոնը Մերսման բաց առաջնությունում երկրորդ տեղն է գրավել (լուսանկարներ)

«Արիէլա» սպա կենտրոնը Մերսման բաց առաջնությունում  երկրորդ տեղն է գրավել (լուսանկարներ)

«Արիէլա» սպա կենտրոնը Մերսման բաց առաջնությունում երկրորդ տեղ է գրավել Օրեր առաջ Հայաստանում առաջին անգամ կայացել է Մերսման բաց առաջնություն:

Առաջնությունը տեղի է ունեցել ՀՀ ԱՆ Կուրորտաբանութան և ֆիզիկական առողջության գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում: Առաջնությանը կարող էին մասնակցել դիպլոմավորված մասնագետներ (կոսմետոլոգներ, մերսողներ, կինեզոլոգներ, ֆիզիոթերապևտներ, ռեաբիլիտոլոգներ)՝ առնվազն մեկ տարվա փորձ:

Մրցույթին մասնակցելու համար դիմողերի թիվը հասել է 80-ի, սական ընդամենը 8 մասնակից է համապատասխանել մրցույթի կանոններին: Մասնակիցների թվում էին նաև «Արիէլա» սպա կենտրոնի մերսող մասնագետները` Կարինե Խաչատրյանը՝ 5 տարվա աշխատանքային փորձով Քրիտինա Համբարձումյանը՝ 1 տարվա աշխատանքային փորձով Լևոն Գասպարյանը՝ 11 տարվա աշխատանքային փորձով:

Առաջնությունը տեղի է ունեցել երկու փուլով`

1.Դեմքի մերսում (տևողությունը 20 րոպե):

2. Մարմնի մերսում (ազատ տեխնիկա, 30 րոպե):

«Արիէլա» սպա կենտրոնի մերսողներից Քրիստինա Համբարձումյանը և Լևոն Գասպարյանը մրցույթում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին: Նրանք պարգևատրվեցին Հայաստանի «ՈՍԿԵ ՁԵՌՔԵՐ» 2019 պատվոգրով, «Հանդիսատեսի համակրանք» վկայականով և հնարավորություն ստացան մասնակցելու 10.09.2019թ. Մոլդովայում կայանալիք Եվրոպայի և Ասիայի մերսման երրորդ բաց առաջնությանը:

Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ: Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը՝ Ռաֆայել Գևորգյանը, մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ չէր սպասում հաղթանակի:

«Շնորհակալ եմ կազմակերպիչներին: Մրցակիցները շատ ուժեղ էին: Մրցակից էի տեսնում Լևոն Գասպարյանին և Քրսիտինա Համբարձումյանին»,-ասաց նա: Ժյուրիի անդամները ևս փաստեցին Քրիստինա Համբարձումյանի պրոֆեսիոնալիզմի մասին:

«Քրիստինայի պլաստիկան, կեցվածքը շատ լավն էր և ընտրած մերսաման տեսակին համապատասխանում էր: Գրագետ աշխատանք ցույց տվեց: Հայկի և Լևոնի տեխնիկան շատ նման էր: Գուցե Լևոնը մերսման այլ տեակ ընտրեր, կարողանար ավելի շատ առավելություներ ցույց տալ: Մեզ համար դժվար էր ընտրություն կատարել նրանց միջև»,-ասաց Նաիրա Ապրեսյանը:

«Արիէլա» սպա կենտրոնի տնօրեն կինեզիոլոգ Լևոն Գասպարյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ անհամաձայնություններ ունի մրցույթի ընթացքի, նաև ժյուրիի որոշման հետ կապված:

«Առաջնությունն առաջին անգամ կազմակերպվեց. դա, իհարկե, շատ գովելի է, և շնորհակալ եմ կազմակերպիչներին ոլորտի մասնագետներին ուշադրության արժանացնելու համար: Որոշակի անհամաձայնություններ ունեմ մրցույթի ընթացքի, նաև ժյուրիի որոշման հետ կապված, սակայն դա երևի, պայմանավորված է նրանով, որ նման մրցույթ կազմակերպելու փորձ չի եղել»,-ասաց նա:

Լևոն Գասպարյանի խոսքով՝ իր ցուցադրած մերսումը բարդ է եղել և գուցե ամբողջությամբ չի ընկալվել, ինչպես հարկն է: Ժյուրիի անդամները՝ Նաիրա Ապրեսյանը, Դավիթ Գրիգորյանը և պլաստիկ վիրաբույժ Վերոնիկա Հովսեփյանը, մասնակիցներին գնահատել են հետևյալ չափանիշներով. մասնակցի նշած մերսման տեխնիկայի և կատարման տեխնիկայի համապատասխանություն, մոդելի ճիշտ ընտրություն,մասնակցի արտաքին տեսք,հիգիենիկ պայմանների պահպանման կանոններ,հնարքների կատարման տեխնիկա և մեթոդիկա, մասնագիտական հմտություններ և կարողություններ:

Անդրադառնալով ոլորտի բացթողումներին՝ առաջնության կազմակերպիչ Մանուալ թերապևտների և րեաբիլիտոլոգների ասոցիացիայի նախագահ Նաիրա Ապրեսյանը նշեց. «Ստվերային վիճակում են գտնվում մանուալ թերապևտները րեաբիլիտոլոգները, մերսողները: Մենք ուզում ենք բացահայտել այն մասնագետներին, ովքեր համեստ են և չեն կարողանում ներկայանալ հանրությանը և տեղ տալ ոչ թե դեղորայքային, այլ վերականգնողական բժշկությանը: Ասոցիացիան կպաշտպանի մերսողներ և բժիշկների իրավուքնրը»:

Ասոցացիան գործում է ընդամենը մի քանի ամիս, սակայն կարճ ժամանակում հասցրել է միջազգային շուկա դուրս գալ: Մանուալ թերապևտների և րեաբիլիտոլոգների ասոցիացիայի փոխնախագահ Դավիթ Գրիգորյանը, մասնագիտությամբ՝ կինեզիոլոգ բուժակ մերսող, նշեց, որ պատրաստվում են արտերկրից մասնագետներ բերել Հայաստան և վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:

«Ոլորտում բացթումներ շատ կան: Պետք է մերսումների մակարդակը բարձրացնել, որպեսզի նաև մարդկանց մոտ սխալ ընկալումներ չառաջանան մերսումների հետ կապված»,-ասաց Դավիթ Գրիգորյանը:

1-ին փուլ- Դեմքի մերսում 1. Խեչոյան Մերի Մասիսի

2.Ղազարյան Հասմիկ Ռազմիկի, 33 տարեկան 49 տարեկան կոսմետոլոգ-մերսող կինեզիստ, բուժմերսող աշխատանքային փորձ- 1տարի աշխատանքային փորձ-23 տարի դեմքի դասական մերսում դեմքի կոսմետիկ մերսում՝ հեղինակային 2-րդ փուլ- Մարմնի մերսում (ազատ տեխնիկա)

3. Խաչատրյան Կարինե

4. Միքաելյան Հայկ

5. Հասմիկ Ռազմիկի Ղազարյան, 39 տարեկան 35 տարեկան 49 տարեկան մերսող բուժմերսող, հրահանիչ կինեզիստ, բուժմերսող 5 տարի 12 տարի 23 տարի Մարմնի ռելաքս մերսում մարմնի մերսում՝ հեղինակային Մարմնի մերսում՝ հեղինակային

6. Քրիստինա Խաչատուրի Մարկոսյան

7. Քրիստինա Էդվարդի Համբարձումյան

8. Խեկոյան Կարինե, 43 տարեկան 36 տարեկան 49 տարեկան մերսող, հրահանգիչ-մեթոդիստ բուժմերսող բուժքույր մերսող 4 տարի 1 տարի 12 տարի մարմնի դասական մերսում մարմնի դասական մերսում մարմնի դասական մերսում

9. Գևորգյան Ռաֆայել Գագիկի

10. Գասպարյան Լևոն Գագիկի, 32 տարեկան 34 տարեկան կինեզիոլոգ կինեզիոլոգ 12 տարի 11 տարի սպորտային մերսում՝ հեղինակային մարմնի ռելաքս թերապիա՝ հեղինակային։

69217557_2351761505094114_7029314175813812224_n 68961238_2196215920488963_449690703753117696_n

69488982_380375779527902_7248910686812635136_n (1) 69646333_1187659938101328_4070815955003899904_n 69749290_570519163482410_7827528728174395392_n 69858635_484404682139886_8380140059659075584_n 69971828_2298703743571094_1274573098896588800_n 70150120_415045382460917_1592988075707858944_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը