Լրահոս

31.08.2019 13:25


​​​​​​​«Շնորհավորում եմ, պարոն նախագահ, պի՛նդ կացեք». Արամ Հարությունյան

​​​​​​​«Շնորհավորում եմ, պարոն նախագահ, պի՛նդ կացեք». Արամ Հարությունյան

Այսօր ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Անդրադառնալով տարեդարձին՝ «Իրավունքի» հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց.

«Մեր կուսակցության ու անձամբիմ անունից շնորհավորում եմ իրեն: Համոզված եմ, որ նա մնալու է այդպես ամուր: Մեր ժողովուրդն այդքան լավ չէր ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, բայց նա ցույց տվեց իր ուժեղ կողմերը: Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը, եթե վաղը գա իշխանության, նաեւ կվերանայի իր նախկին թիմը, որովհետեւ այս ընթացքում նա ավելի լավ ճանաչեց մարդկանց:

Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է իշխանության, որովհետեւ ուրիշ մարդ չեմ տեսնում: Չմոռանանք, որ 2008-2018 թթ.-ի համար նա պատասխանատվություն չի կրում, այսօրվա հեղափոխությունն իրեն չի մերժել, եւ նա է թիվ մեկ մարդը, որը կարող է այսօր կանխել Փաշինյանի ծրագիրը`ռուսական ռազմաբազան այստեղից հանելու, Իրանի սահմանը փակելու եւ Բոլթոնի պլանով Արցախը տալու հետ կապված: Ռ. Քոչարյանը կարող է գեներացնել այն քաղաքական ուժերին, որոնք դեմ կգնան սրան: Այստեղ պետք է քաղաքական տարաձայնությունները դնել մի կողմ, որովհետեւ այսօր ապագայի, լինել-չլինելու հետ կապված խնդիր ունենք:

Նորից շնորհավորումեմ, պարոն նախագահ, պի՛նդ կացեք»:

Այս խորագրի վերջին նյութերը