ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը Opel-ով վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Իվան Ք-ն իր վարած Opel մակնիշի 34 MՍ 121 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սարդարապատ գյուղի բնակիչ, 79-ամյա Ռայիսա Պ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը, ժամը 08։45-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Իվան Ք-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։