Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ՊՆ զինծառայողը BMW-ով գլխիվայր շրջվել է. վարորդը հիվանդանոցում է
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 35 XG 957 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ Ստեփանավանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել հարակից շինության մետաղե ցանկապատին ու գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։