Լրահոս

31.08.2019 12:45


Հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում

Օգոստոսի 31-ին հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-4-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին` հյուսիսարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.30C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.40C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.70C


ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը