Լրահոս

31.08.2019 12:26


Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն

Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:

Տեղեկացնում ենք նաև, որ «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ մեր համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը