Չարենցի փողոցում տաքսու վարորդը մի աղջկա, իր կամքին հակառակ, նստեցրել է մեքենան
Օգոստոսի 29-ին՝ ժամը 10.20-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում տաքսու վարորդը մի աղջկա, իր կամքին հակառակ, նստեցրել է մեքենան, աղջիկն օգնություն էր կանչում:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից շտապ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տաքսու անհայտ ուղեւորն է առեւանգել անձը չպարզված աղջկա:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է ե՛ւ առեւանգողի, ե՛ւ աղջկա ինքնությունը: Օշական գյուղի 26-ամյա բնակիչն էր փախցրել երեւանցի 23-ամյա աղջկան:
Ժամեր անց տղան հայտնաբերվել է Եղվարդում, բերման ենթարկվել եւ ձերբակալվել:

Նախապատրաստվում են նյութեր: