Աշխարհ

31.08.2019 11:00


Մոսկովյան օդանավակայաններում 130 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկովյան օդանավակայաններում 130 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկովյան օդանավակայաններում այսօր առավոտյան 121 չվերթ է հետաձգվել, 9-ը՝ չեղարկվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Яндекс.Расписания» ծառայության տվյալների համաձայն՝ մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 07.45-ի (երևանյան ժամանակով՝ 08.45) դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 28 չվերթ, «Դոմոդեդովո»-ում 26 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 67 չվերթ:

«Ժուկովսկի» օդանավակայանում հետաձգված կամ չեղարկված չվերթներ չկան:

Մոսկվայում ներկայում մառախլապատ է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը