Լրահոս

31.08.2019 10:23


Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի տարածքում իրականացվում է հերթապահություն (թարմացված)

Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի տարածքում իրականացվում է հերթապահություն (թարմացված)

Օգոստոսի 31-ին՝ ժամը 06:55-ին, Սարավան գյուղում բռնկված հրդեհի տարածքում իրականացվում է հերթապահություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և 2 փրկարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Օգոստոսի 28-ին հրդեհի մակերեսը կազմել է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք: Օգոստոսի 29-ին ժամը 12:16-ին Սարավան գյուղում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել. հրդեհի ակտիվ օջախներ չեն հայտնաբերվել: Օգոստոսի 30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի տարածքում իրականացվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են փրկարար ծառայողներ, զինծառայողներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի անտառտնտեսության մասնաճյուղի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներ, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից երկու թրթուրավոր տեխնիկա, մեկ ջրցան (12 տոննա), ինչպես նաև ԱԻՆ-ում վերապատրաստում անցած «Լիդիան Արմենիա» կազմակերպության արագ արձագանքման խումբը և քաղաքացիներ:

Այս խորագրի վերջին նյութերը