Լրահոս

31.08.2019 10:19


«Դվին» հանդիսությունների սրահից թունավորման ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել 47 քաղաքացի

«Դվին» հանդիսությունների սրահից թունավորման ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել 47 քաղաքացի

Օգոստոսի 30-ին՝ ժամը 21:32-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի, որոնցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը