Աշխարհ

31.08.2019 10:35


Վթարի է ենթարկվել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը․ կան զոհեր և տուժածներ (տեսանյութ, լրացված)

Վթարի է ենթարկվել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը․ կան զոհեր և տուժածներ (տեսանյութ, լրացված)

Այսօր՝ ժամը 3:00-ի սահմաններում, Թբիլիսի քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 2 զոհ և 19 տուժած:

ՀՀ քաղաքացիներ են տուժել:

***

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ավտոպատահարը տեղի է ունեցել ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով կա 2 զոհ և 19 տուժած: Տուժողները ՀՀ քաղաքացիներ:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի ենթարկված մեքենաներից մեկը Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուս է։

***

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։

Նշվում է, ոչ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որոնցից 2-ը մահացել են։

13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

***

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացնում Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարից տուժածների թվի և նրանց առողջական վիճակի մասին:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։

«Նախնական տվյլաներով՝ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանցից 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, 3-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 3 տուժածների մասին այս պահին հավելյալ տեղեկատվություն է հավաքվում։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

***

ԱԻՆ–ը հրապարակել է զոհված և տուժած քաղաքացիների անունները։

Զոհվել է 2 քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.):

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:

***

«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան»,–այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Վերջինս հայտնում է, որ տեղափոխման համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։

«Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք»,–գրել է ԱՆ խոսնակը։

Այս խորագրի վերջին նյութերը