Հայ զբոսաշրջիկները մնացել են Լառնակայի օդանավակայանում․ «Հրապարակ»
Վերջին շրջանում չկա շաբաթ, որ տեղեկություն չստանանք այն մասին, որ հայ զբոսաշրջիկները մնացել են որեւէ օդանավակայանում եւ չեն կարողանում հասնել Երեւան։ Մինչ այժմ նման լուրեր էինք ստանում հիմնականում արաբական երկրներից, հատկապես՝ Եգիպտոսից։ Իսկ երեկ ահազանգեցին, որ հայ զբոսաշրջիկները մնացել են Լառնակայի օդանավակայանում՝ Կիպրոսում։
5 ժամից ավելի նրանք անհույս սպասել են օդանավակայանում, չիմանալով՝ կհաջողվի՞ ինքնաթիռ նստել, թե՞ ոչ։ Դիմել են տարբեր մարմինների եւ լրատվամիջոցներին՝ հույս ունենալով, որ որեւէ մեկը կարձագանքի եւ կզբաղվի իրենց հարցով։