Դատական իշխանությունը դառնում է ԱԺ կցորդ. օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը դժգոհություն է հարուցել համակարգում․ «Ժողովուրդ»
«Դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում:
Դատավորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ:
Ըստ դատավորների՝ այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ և այդ հանձնաժողովում, և ԲԴԽ-ում (որը պետք է զբաղվի դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: