Լրահոս

31.08.2019 08:11


Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից 46-ը հոսպիտալացվել է (լրացված)

Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից 46-ը հոսպիտալացվել է (լրացված)

Այս պահի դրությամբ Գյումրիում հոսպիտալացված է 30 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։

Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բոլորը մասնակցել են Գյումրու «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին։

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայումս աշխատանքներ են իրականացնում Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում (հիվանդներից նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների համար), ինչպես նաև համատեղ աշխատանքներ են տարվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ (սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշառումներ)։

Նախնական վարկածով` հիվանդների հոսպիտալացման պատճառը սննդային գործոնն է։

Այս պահի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։

Աշխատանքները շարունակվում են»,-հայտնել է ԱՆ խոսնակը։

Քիչ առաջ նա հավելել է․

«ԹԱՐՄԱՑՈՒՄ

Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։

Ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։

Իրավիճակը վերահսկելի է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը