Կարծիք

30.08.2019 21:59


Գրագողության մեջ մեղադրվում են ոչ թե հին ու ծերուկ ռեկտորները, այլ նրանց փոխարինած ու փոխարինող պաշտոնակատարները

Գրագողության մեջ մեղադրվում են ոչ թե հին ու ծերուկ ռեկտորները, այլ նրանց փոխարինած ու փոխարինող պաշտոնակատարները

Վերջին ամիսների մշտական թեմաներից մեկը՝ դիսերտացիա-ատենախոսությունների գրագողությունը, սպառնում է դառնալ ամենամոդայիկը։
Հետաքրքիր է, որ գրագողության մեջ մեղադրվում են ոչ թե հին ու ծերուկ ռեկտորները, այլ նրանց փոխարինած ու փոխարինող պաշտոնակատարները։
Իրավիճակը հին խորհրդային անեկդոտ է հիշեցնում․
Լրագրողը Ակադեմիայի ղեկավարին հարցնում է «Ո՞րն է պատճառը, որ թեկնածուական ատենախոսություն-դիսերտացիաները գիտական տեսանկյունից ավելի արժեքավոր են, քան դոկտորականները»։ Ծերուկ ակադեմիկոսը պատասխանում է. «Պատասխանը շատ պարզ է՝ թեկնածուական դիսերտացիաներ ասպիրանտների պատվերով գրում են դոկտորները, իսկ դոկտորական դիսերտացիա հետո գրում են այդ թեկնածուները»։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը