Աշխարհ

30.08.2019 17:26


Մոգերինին ԵՄ երկրներին կոչ է արել Կոսովոյի համար վիզաները վերացնել

Մոգերինին ԵՄ երկրներին կոչ է արել Կոսովոյի համար վիզաները վերացնել

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, թե ժամանակն է, որ Եվրամիության երկրները վերացնեն Կոսովոյի համար վիզաները: Ուրբաթ նա այսպիսի կարծիք է հայտնել Հելսինկիում միության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես Եվրոպական խորհրդին (ԱԳ նախարարների մակարդակով) հայտարարել եմ, որ այս որոշումն ընդունելու ժամանակն է: Ես վստահ եմ` ժամանակն է, որ Կոսովոյի քաղաքացիները կարողանան դրանից օգտվել, քանի որ վիզաների վերացման համար բոլոր պահանջները կատարվել են»,- հայտարարել է նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը