Մերկելը կայցելի Վարշավա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի սկսվելու տարելիցի արարողությանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վարշավա եւ այնտեղ կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Այդ մասին ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել Է օգոստոսի 30-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կանցլերը կուղեւորվի Վարշավա, որպեսզի այնտեղ մասնակցի հիշատակի գլխավոր արարողությանը»,-ասել Է նա: Զայբերտի խոսքով՝ վերմախտի ներխուժումը Լեհաստան «սկիզբ դրեց այն հանցագործություններին», որոնք նացիոնալ-սոցիալիստները կատարեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Միաժամանակ, նա կրկին նշել Է, որ, ԳԴՀ-ի կառավարության տեսակետով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասի համար Լեհաստանին ռազմատուգանքներ վճարելու հարցը «փակված Է իրավաբանական ու քաղաքական տեսակետից»:
Միջոցառմանը մասնակցելու համար Վարշավա կուղեւորվի նաեւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: