Աշխարհ

30.08.2019 21:22


Սիրիան դեմ է, որ ԱՄՆ ու Թուրքիան իր տարածքում անվտանգության գոտի ստեղծեն

Սիրիան դեմ է, որ ԱՄՆ ու Թուրքիան իր տարածքում անվտանգության գոտի ստեղծեն

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը դեմ է Սիրիայի տարածքում ստեղծվելիք անվտանգության գոտուն, որի շուրջ նախնական համաձայնության են հասել ԱՄՆ-ն ու Թուրքիան։

Սիրիացի պաշտոնյան իր երկրի տարածքում Թուրքիայի և ԱՄՆ-ի անվտանգության գոտին ստեղծելու ծրագրերն անվանել է Սիրիայի անկախության դեմ ուղղված խախտում:

Թեմային արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Մարկ Լոուքոքը։ Ըստ նրա՝ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման շուրջ ԱՄՆ-ն և Թուրքիան ոչ մի բանակցություն չեն վարել ՄԱԿ-ի հետ։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ը թուրք-ամերիկյան համաձայնության մաս չի կազմել։

Հիշեցնենք, որ թեև ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն անվտանգության գոտու վերաբերյալ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկա անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։ ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան ցանկանում է մինչև 40կմ խորության անվտանգության գոտու ստեղծում Սիրիայի հյուսիսում։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը