Կարծիք

30.08.2019 17:10


Ամբողջ հանրապետության բնակչությունն է գտնվում գողական ու ռաբիզ «մշակույթի» տակ

Ամբողջ հանրապետության բնակչությունն է գտնվում գողական ու ռաբիզ «մշակույթի» տակ

Եթե մարդը ինքն իրեն համարում է դերասան, բայց իր հակամարդկային արտաքինով դուրս է գալիս էկրան ու ճոռթած պռոշները դողացնելով վնգստում՝ «Արա, ախպեր արա, այ գողցող, էդ դո՞ւ ես իմ հորը խփել տվե, արա, ես քեզի ճշդով վերացնել կտամ» կամ «Ինքը մեր քուրն ա, իրան հետ ուրիշ ձեւով խոսացողը փիս փոշմանելու ա», ուրեմն ոչ միայն ինքը, ոչ միայն իր շրջապատը, ոչ միայն իրենց ռեժիսորը, ոչ միայն իրենց tv ալիքը, այլեւ ամբողջ հանրապետության բնակչությունն է գտնվում գողական ու ռաբիզ «մշակույթի» տակ։

Այսինքն՝ իշխանությունները կապ չունեն։
Կապ ունի «հանրություն» կոչված լորձանքը, այսինքն կապ ունեք դուք, քանի որ որեւէ նոր բան հնարել չգիտեք, դուք, այ հնոտիքներ…

Դուք՝ ձեր այ այսպիսի զզվանքներով,

օտարներից գողացած ու «հայկական» սարքած զզվելի ու ռաբիզ սիտկոմներով ու անագորույն սթենդափներ ցուցադրելով,

ձեր ռաբիզ ու տգեղ ապրելակերպով, ձեր 4-րդ օրվա թրաշներով, ձեր փնթի խոսելաձեւով, ձեր գողական վնգստոցներով ու որ ամենակարեւորն է՝ ձեր բնածին անտաղանդությամբ, ձեր անգերազանցելի գավառականությամբ, ձեր ապաշնորհությամբ ու գաղջությամբ։
Այսքանը, թույլ տվեք գնալ նորմալ ներկայացման փորձի։

Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը