ՌԴ քաղաքացին պայուսակը մոռացել է տաքսու մեջ, վարորդն էլ նրա պլաստիկ քարտերով 710 հազ դրամ է կանխիկացրել (տեսանյութ)
Վաղարշապատի համայնքային ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, օգոստոսի 26-ին՝ ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա իր վարած «Օպել Աստրա» մեքենայով օգոստոսի 25-ին Ռուսաստանի 29-ամյա մի քաղաքացու մասնավոր կարգով մատուցել է տաքսի ծառայություն, տեղափոխել է տարբեր վայրեր: Կեսգիշերին նրան իջեցրել է Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում, որտեղ ռուսաստանցին մոռացել է վերցնել պայուսակը: Վարորդն էլ, օգտվելով պատեհ առիթից, պայուսակից հանել է պլաստիկ քարտերը՝ կոդերի հետ միասին և Երևանի տարբեր բանկոմատներից կանխիկացրել 710 հազար դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
ՌԴ քաղաքացին պայուսակը մոռացել է տաքսու մեջ, վարորդն էլ նրա պլաստիկ քարտերով 710 հազ դրամ է կանխիկացրել (տեսանյութ)
Վաղարշապատի համայնքային ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, օգոստոսի 26-ին՝ ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա իր վարած «Օպել Աստրա» մեքենայով օգոստոսի 25-ին Ռուսաստանի 29-ամյա մի քաղաքացու մասնավոր կարգով մատուցել է տաքսի ծառայություն, տեղափոխել է տարբեր վայրեր:
Կեսգիշերին նրան իջեցրել է Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում, որտեղ ռուսաստանցին մոռացել է վերցնել պայուսակը:
Վարորդն էլ, օգտվելով պատեհ առիթից, պայուսակից հանել է պլաստիկ քարտերը՝ կոդերի հետ միասին և Երևանի տարբեր բանկոմատներից կանխիկացրել 710 հազար դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: