Աշխարհ

30.08.2019 15:28


Սլովակիան մտահոգ է Սերբիայի՝ ԵՏՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու մտադրությունից

Սլովակիան մտահոգ է Սերբիայի՝ ԵՏՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու մտադրությունից

Բելգրադի մտադրությունը՝ հոկտեմբերին համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ, հարցեր է առաջացնում, դա չի մերձեցնում Սերբիան ԵՄ-ին, ասել է Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Լայչակը մասնակցում է ԵՄ երկրների ԱԳ նախարարների՝ Հելսինկիում ընթացող ոչ ֆորմալ բանակցություններին։ Լրագրողները հարցրել են նրան, թե արդյոք ԵՄ-ում չե՞ն անհանգստանում ԵՏՄ-ի հետ Սերբիայի համաձայնագիր կնքելու պլաններից։

«Դա մտածել է տալիս։ Դուք չեք կարող միաժամանակ շարժվել մի քանի ուղղություններով։ Եթե դուք լրջորեն տրամադրված եք ձեր եվրոպական ուղղության հարցում, ապա, իհարկե, պետք է ընդունեք քաղաքական որոշումներ, որոնք ձեզ մոտեցնում են, իսկ այդ որոշումը դրանց թվին չի պատկանում»,- ասել է Լայչակը լրագրողներին։ Հեռարձակումը վարել է ԵՀ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Սերբիայի փոխվարչապետ Ռասիմ Լյայիչը հայտարարել էր, որ Սերբիայի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի վերջին Մոսկվայում։ Ընդ որում՝ Լյայիչը տեղեկացրել է, որ Սերբիան կարող է եւ կստորագրի համաձայնագիր եւ կաջակցի ազատ առեւտրի ռեժիմին բոլոր պետությունների եւ կազմակերպությունների հետ մինչեւ ԵՄ մտնելն ու լիիրավ անդամակցությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը