Կարծիք

30.08.2019 18:26


Իսկ չեք ուզո՞ւմ քրեականացնել բախտ նայողին դիմելը

Իսկ չեք ուզո՞ւմ քրեականացնել բախտ նայողին դիմելը

«Ժեգլովի» նախագիծը, մեղմ ասած, վատն է։ Նախ, առաջարկվող հանցակազմերը բավարար չափով որոշակի չեն։ Երկրորդ, քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարն իմ կարծիքով առաջին հերթին ենթադրում է իրավական մշակույթի խթանման քաղաքականություն. իրականության մեջ հաճախ ենք հակառակը տեսնում քաղաքական իշխանության բարձր ներկայացուցիչներից։ Երրորդ, սեփական խնդիրները լուծելու համար ոչ ֆորմալ հեղինակություն վայելող որևէ անձի դիմելը քրեականացնելով և ազատազրկում նախատեսելով՝ փաստացի «քրեական ենթամշակույթի դարբնոց»՝ քրեակատարողական հիմնարկ ենք ուղարկում այդ ենթամշակույթի կրող չհանդիսացող անձանց։ Որ դառնան կրո՞ղ։

ՀԳ: Իսկ չեք ուզո՞ւմ քրեականացնել բախտ նայողին դիմելը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը