Քաղաքական

30.08.2019 14:51


Չուգասզյան-Տեր-Պետրոսյան-Սորոս հին կապերի մասին. «Իրավունք»

Չուգասզյան-Տեր-Պետրոսյան-Սորոս հին կապերի մասին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Նախօրեին ակտիվ շրջա­նառության մեջ հայտն­վեց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժ­ման ղեկավար Նարեկ Մա­լյանի ներկայացրած տե­ղեկատվությունն այն մասին, որ «Սորոսի ծռեր» ահաբեկչական խմբավորման (որի անդամները, հիշեցնենք, Նիկոլի թեթեւ ձեռքով հայտնվեցին ազատության մեջ) կազմակերպիչներից մեկը՝ Գարեգին Չուգասզյանը ակտիվ սորոսական է: Ըստ Մալյանի` «Պարոն Չուգասզյանը տեղադրեց իր կենսագրականը, որով ոչ միայն հաստատեց, որ եղել է Հայաստանում Սո­րոսի գրասենյակի հիմնադրողներից, այլ նաեւ բացահայտեց, որ Սորոսի մոտ զբաղեցրել է բարձր դիրք: Գարեգին Չուգասզյանը աշխատել է հունգարական սորոսում և, իր բաներով, մասնակցել է Բաց հասարակությունների ինստիտուտի (որին խայտառակելով վռնդել են Հունգարիայից) մոտ 30 երկրներում իրականացվող ռազ­մավարական որոշումների կայացմանը»: Սակայն մինչ Չուգասզյանի սորոսական ծառայությանը հասնելը, նրա կեն­սագրության այլ հետաքրքիր դրվագներ չմոռանանք:

Ըստ Մալյանի ներկայացրած տեղեկատվության` Չուգասզյանը նաեւ հպարտանում է, որ 1997թ.-ին նշանակվել է ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հրատարակությունների վարչության պետ: Եվ ահա, պաշտոնավարման այդ փուլի հետ կապված արժե հիշեցնել ժա­մանակին լրատվամիջոցներում հրապա­րակված այս տեղեկատվությունը. «Այդ ժամանակ նշված վարչությունը վերահս­կում էր Մատենադարանի, Արմենպրեսի, Հայմամուլի աշխատանքները, գրքերի և տպագրության ոլորտը: Իսկ ինչպե՞ս է նա հայտնվել այդտեղ: Ամեն ինչ իրականում սկսվել է տխրահնչակ ԼՏՊ-ից: Չուգասզյանի հայրը ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ աշխատել է Մատենադարանում և, օգտագործելով հին ծանոթությունը, խնդրել է նրան, որ իր տղային մի գործ տա, ԼՏՊ-ն էլ տվել է գործը՝ նույնիսկ հաշվի չառնելով, որ տղան ոլորտի մասնագետ չէ: Եվ ահա, Գարեգին Չուգասզյանը, չլինելով մասնագետ, սկսել է «քանդել» իրեն վստահված հիմնարկը, բազմաթիվ լավ մասնագետների հեռացրել է աշխատան­քից, իսկ ում չի կարողացել ուղղակի հե­ռացնել նրանց համար ստեղծել է այնպիսի իրավիճակ, որպեսզի վերջիններս իրենց կամքով հեռանան: Ղեկավարելով վարչու­թյունը՝ Չուգասզյանը կատարել է նաեւ ֆի­նանսական չարաշահումներ, սակայն դրա համար չի պատժվել:

Փաստորեն, Չուգասզյանը նախեւառաջ «ԼՏՊ-ի շունն» է եղել որովհետեւ նրան ասպարեզ է բերել Լեւոն Տեր-Պետորսյանը, իսկ հետո, որպես ժառանգություն՝ թողել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Քոչարյանն էլ իր հերթին, երբ նրա կատարած չարաշահումները մեծ չափերի են հասել, եւ աղմուկ է բարձրացել նրան հեռացրել է աշխատանքից... Եվ այստեղ է, որ հարցեր են առաջանում, թե ինչո՞վ է նա ապրում, որտեղի՞ց նրան այդքան փող եւ ո՞ւմ շահերն է ներկայացնում...»:

Ֆինանսական չարաշահումների մա­սին տեսակետը թողնելով մի կողմ` ֆիքսենք միայն` ժամանակին Լևոնը Չուգասզյանին ոչ թե պարզապես պաշտոն է տվել, այլ կարեւորագույն պաշտոն: Պաշ­տոն, որը համակարգում էր հրատարակ­չական գործը, եւ որը, հաշվի առնելով այն ժամանակաշրջանում ինտերնետի մա­կարդակը, քարոզչական ոլորտի կարեւորագույն լծակներից էր: Կարճ ասած՝ պաշ­տոն, որը կարելի էր վստահել միայն ամենավստահելիներին: Բայց ահա, Քոչարյանն իշխանության գալուց շատ չան­ցած, նրան այդ պաշտոնից հանեց, որից հետո էր, որ Չուգասզյանն արագորեն հայտնվեց Սորոսի Բաց հասարակությու­նում: Ընդ որում, էլի կարևոր պաշտոնում, թեև նկատենք, որ հենց այնպես, մի օրում գործնականում անհնար է սորոսական համակարգում նման պաշտոն ստանալը:

Այսինքն, պետք է ունենալ համապատաս­խան կապեր, երաշխավորություններ: Իսկ որտեղի՞ց պետք է Լևոնի կողմից փայ­փայված Չուգասզյանը սորոսական համակար­գում նման կապեր և երաշխավորություն ձեռք բերեր... Ահա, նաև այս «հանելուկն» է, որ Տեր-Պետրոսյանի և Սորոսի հնարա­վոր հին առնչությունների մասին խոսակ­ցություններին հերթական որակն են տա­լիս: Իսկ այդ իրավիճակում, թերևս, ամենևին պատահական չէ, որ ներկայումս մեր իշխանական համակարգը ողողվել է հենց լևոնական և սորոսական կադրե­րով»:

Այս խորագրի վերջին նյութերը