Լրահոս

30.08.2019 14:29


ՔԿ–ն պարզաբանում է ներկայացրել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ

ՔԿ–ն պարզաբանում է ներկայացրել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ

Օգոստոսի 29–ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները բողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երեկ՝ օգոստոսի 29–ին, բարձրացված հարցերի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում կատարվել է ընդունելություն:

Այս խորագրի վերջին նյութերը