Մեկնաբանություն

30.08.2019 17:20


Թրամփի հետ արվելիք սելֆին չստացվեց. ինչու Փաշինյանը չմեկնեց Լեհաստան

Թրամփի հետ արվելիք սելֆին չստացվեց. ինչու Փաշինյանը չմեկնեց Լեհաստան

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լեհաստան չի կայանա։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին Փաշինյանի մասնակցությունը:

«Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը, և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,-մասնավորապես, ասել էր Նաղդալյանը:

7or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում ի սկզբանե նախատեսված է եղել Փաշինյանի այցը Լեհաստան, քանի որ ՀՀ վարչապետը մտադրություն է ունեցել գոնե ոտքի վրա մի քանի բառ փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, արանքում հասցնել սելֆի անել և որպես աշխարհացունց իրադարձություն դա մատուցել ՀՀ հպարտ քաղաքացիներին։

Սակայն ԱՄՆ-ից նախ փոխանցել են, որ Փաշինյանին հանդիպելը Թրամփի ծրագրերի մեջ չի մտնում, իսկ օրերս էլ պարզ է դարձել, որ Թրամփի այցն ընդհնարապես չեղարկվում է:

Այսինքն, ամեն օր տնտեսական հեղափոխության մասին թմբկահարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը հետաքրքել է զուտ ԱՄՆ նախագահին բարևելու, նրա հետ լուսանկար ունենալու և հետո այդ «սելֆին» որպես լուրջ ձեռք բերում հպարտ քաղաքացիների վրա «նաղդելու» առումով, իսկ երբ պարզվել է, որ դա հնարավոր չէ, պարզապես նախընտրել է չմեկնել և շարունակել ֆեյսբուքյան լայվերն ու տեսարանները։ Ասել է թե՝ մարդը, բացի անձնական էժանագին փիառից, այլ բանի ունակ չէ, չունի ասելիք ու անելիք:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը