Լրահոս

30.08.2019 13:27


Բարսեղ Բեգլարյանի գործով հարցաքննվում են վկաները (տեսանյութ)

Բարսեղ Բեգլարյանի գործով հարցաքննվում են վկաները (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ՝ շարունակվում է «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստում հարցաքննվում են գործով վկաները։ Բարսեղ Բեգլարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրված:

Այս փուլում հարցաքննվում են վկաները:

«Քննիչի որոշմամբ` կալանք է դրվել Բարսեղ Բեգլարյանի ամբողջ գույքի վրա, որը նախատեսածի բազմապատիկն է: Նա պատրաստ է 10 մլն վճարել և կալանքը հանել: Խնդիրն այն է, որ սեփականության իրավունքը խախտվում է: Վարձակալություն տրամադրելու և այլ գործարքներ տրամադրելու խնդիր ունենք»,-նշեց Բարսեղյանի փաստաբանը:

Փաստաբանը նշեց՝ ներկայումս գույքի տնօրինման խնդիր կա: Դատավորի խոսքով՝ եթե գույքի հետ կապված խնդիր լիներ, հարցը ամիսներ առաջ պետք է առաջ քաշեին:

Հիշեցնենք, որ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում, Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ինքնիրավչություն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը