Կարծիք

30.08.2019 13:19


2019–ին դեռ ոչ մի բում արդյունաբերության ոլորտում չի նկատվում. իրականության ադեկվատ ընկալումը եկեք չկորցնենք

2019–ին դեռ ոչ մի բում արդյունաբերության ոլորտում չի նկատվում. իրականության ադեկվատ ընկալումը եկեք չկորցնենք

Լավ, կարելի է անգամ ասել՝ աշխատող սկզբունք են ընտրել մեր իշխանությունները, երբ ցանկացած անհասկանալի իրավիճակում թվակոխ են անում մարդկանց, մարդիկ էլ ծափահարում, ասում են՝ «վախ-վախ-վախ, ապրեք դուք»:

Ուրեմն, Նիկոլ Փաշինյանն իր էջում բավականին հետաքրքիր վիճակագրական տյվլաներ է ներկայացնում, որոնք շատ ակտիվ քննարկումների առարկա են դառնում։ Տպավորիչ ցուցանիշներից է արդյունաբերական արտադրանքի ծավալը, որը, ըստ վարչապետի՝ աճել է 16,1%-ով։ Ուխ, իսկապես տպավորիչ թիվ է, մանավանդ հաշվի առնելով այն, որ տարիներ շարունակ, եթե ուսումնասիրենք ժամանակագրական շարքերը, հուլիս ամիսը, բացառությամբ որոշ տարիների (օրինակ, 2014թ․), անկման ամիս է եղել։ Այնպես որ, ցուցանիշն իսկապես ուրախացնում է։

ԲԱՅՑ։ Եթե դիտարկենք ժամանակագրական շարքերը դինամիկայի մեջ, ըստ տարիների, ապա կտեսնենք, որ 2019 թվականին ԴԵՌ ոչ մի բում այս ոլորտում չի նկատվում, և արդյունաբերությունը պարզապես շարունակում է, կոպիտ ասած, իներցիայով զարգանալ, ինչը նկատելի է թե՛ տարեկան կտրվածքով և թե՛ ամիսների կտրվածքով։ Այսպես, օրինակ, 2017թ․ հունվարին (ում հետաքրքիր է՝ կարող է ավելի հետ գնալ և ավելի վաղ ժամանակաշրջանից սկսել) արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 110043,5 մլն դրամ, 2018թ. հունվարին՝ 130511,6 մլն դրամ, 2019թ. նույն ժամանակաշրջանում՝ 124934,5 մլն դրամ։ Նույն տարիների փետրվարին ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 124444,5 մլն դրամ, 131634,5 մլն դրամ ու 136840,6 մլն դրամ։ Նույնկերպ դիտարկենք մարտի թվերը, որոնք կազմում են 139515,9 մլն դրամ, 153538,6 մլն դրամ և 160751, 9 մլն դրամ։ Եվ այսպես շարունակ (ում հետաքրքիր է՝ կարող են մտնել Արմստատի տվյալների բազա ու ժամանակագրական շարքերն ուսումնասիրեն)։

Այնպես որ, եկեք, իհարկե, լավատես լինենք և անգամ փոքրիկ ձեռքբերումներով ուրախանանք, բայց իրականության ադեկվատ ընկալումը չկորցնենք։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը