Աշխարհ

30.08.2019 13:13


Թուրքիայի օդուժի ներկայացուցիչները մեկնել են Ադրբեջան` մասնակցելու «TurAz Արծիվ-2019» զորավարժություններին

Թուրքիայի օդուժի ներկայացուցիչները մեկնել են Ադրբեջան` մասնակցելու «TurAz Արծիվ-2019» զորավարժություններին

Թուրքիայի օդուժի ներկայացուցիչները մեկնել են Ադրբեջան` մասնակցելու «TurAz Արծիվ-2019» համատեղ զորավարժություններին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ սեպտեմբերի 2-ին Ադրբեջանում կայանալիք զորավարժություններին ներգրավված է լինելու Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող շուրջ 30 միավոր օդային տեխնիկա, այդ թվում` «Mig-29», «F-16», «Su-25» կործանիչներ, «CASA» տեսակի բեռնափոխադրող ինքնաթիռ, ինչպես նաև «Mi-35», «Mi-17», «Sikorski UH-70», «CH-47 Chinook» և «ATAK/AH-1W» ռազմական ուղղաթիռներ:

Հավելենք, որ Թուրքիայի պատվիրակության մեջ են ռազմաօդային ուժերի թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմը:

Արդյունքը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը