Աշխարհ

30.08.2019 19:03


Շունը տերերին փրկել է հրդեհից և ողջ-ողջ այրվել

Շունը տերերին փրկել է հրդեհից և ողջ-ողջ այրվել

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սենտ Լուիսիի օկրուգում շունը տերերին փրկել Է հրդեհից եւ զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TCPalm-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 28-ին: 68-ամյա Ֆրեդ Դոնհիան պատմել Է, որ Դենիս անունով իր շունը գիշերվա կեսին սկսել Է հաչել, մինչ ամբողջ ընտանիքը քնած Է եղել: Տղամարդն արթնացել Է եւ տեսել, որ խոհանոցն այրվում Է: Նա արթնացրել Է կնոջը եւ երեխային, նրանց հետ դուրս վազել տնից եւ կանչել փրկարարներին:

Տեղ ժամանած փրկարարներին հաջողվել Է մեկ ժամում մարել կրակը: Նրանք փրկել են Դոնհիայի տնային ճագարին, բայց ոչ նրա շանը:

«Դա ողբերգություն Էր: Դենիսն այնքան լավն Էր: Եթե նա չլիներ, մենք երբեք չԷինք իմանա հրդեհի մասին։ Շունը փրկեց մեր կյանքը՝ դրա համար վճարելով սեփական կյանքը»,- ասել Է ամերիկացին:

Դոնհիայի որդուն տարել են հիվանդանոց, ընտանիքի մնացած անդամները չեն տուժել: Այժմ նրանք ապրում են ազգականների մոտ: Հրդեհի պատճառը հետաքննվում Է:

Այս խորագրի վերջին նյութերը