Աշխարհ

30.08.2019 12:53


Պետրոսյանը «Նոր ալիք»-ի փակմանը գնացել է երիտասարդ սիրուհու հետ (լուսանկար)

Պետրոսյանը «Նոր ալիք»-ի փակմանը գնացել է երիտասարդ սիրուհու հետ (լուսանկար)

Օգոստոսի 24-ից 29-ը Սոչիում անց էր կացվում «Նոր ալիք 2019» միջազգային մրցույթը: Բացի մրցութային ծրագրից՝ երաժշտական փառատոնի շրջանակներում անց է կացվել Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոն, որին բացի այլ աստղերից՝ երգել են նաեւ հրավիրված հյուրերը՝ Նատալյա Օրեյրոն եւ Ռիտա Օրան: Բացի այդ՝ «Նոր ալիքի» շրջանկաներում տեղի է ունեցել նաեւ Անժելիկա Վարումի եւ Սոսո Պավլիաշվիլիի հոբելյանական համերգը:

Երիտասարդ կատարողների մրցույթի փակմանը Եվգենի Պետրոսյանը ներկայացել է սիրելիի՝ Տատյանա Բրուխունովայի հետ: Նրանք համերգային դահլիճում նստած էին կողք կողքի:

Ականատեսները հայտնում են, որ հումորիստն իրեն բավական ազատ է զգացել, իսկ նրա սիրելիին մի փոքր շփոթեցրել է հանրության ուշադրությունը, նա երբեմն դեմքը փակել է հովհարով, գրում է Dni.ru-ն: Նկատենք, որ ո՛չ Եվգենին, ո՛չ Տատյանան համատեղ լուսանկար չեն հրապարակել, թեեւ հումորիստի սիրելին Stories բաժնում ակտիվորեն հրապարակել է արտիստների ելույթների տեսագրությունները:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա աշնանը հումորիստ Եվգենի Պետրոսյանը սկանդալի ուղեկցությամբ ամուսնալուծվել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից: Այդ ժամանակ պարզվել էր, որ Եվգենի Վահանովիչը բավական վաղուց սիրավեպ ունի Տատյանա Բրուխունովայի հետ, որի հետ հասցրել է լինել Եվրոպայում եւ այլ երկրներում: Ակտիվորեն քննարկվում էին նաեւ Տատյանայի հղիության մասին տեղեկությունները, որոնք հետագայում չեն հաստատվել:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը