Ուզում ենք փոսից դուրս գալ նույն քայլերով, որոնցով կամ որոնց արդյունքում ընկել ենք փոսը
Մեր երկիրն ու հասարակությունը հայտնվել են գաղափարների ու իմաստների ճգնաժամի մեջ: Ու դրանից դուրս գալու բոլոր ճիգերն էլ ավելի են խորացնում իրավիճակը: Գլխավոր պատճառը՝ փորձում ենք լուծումներ գտնել այն նույն մեթոդաբանությամբ, որով նախորդ բոլոր փորձերը ձախողվել են: Ուզում ենք ճգնաժամից դուրս գալ նույն մեթոդաբանությամբ, որով կամ որի արդյունքում խրվել ենք ճգնաժամի մեջ, ուզում ենք փոսից դուրս գալ նույն քայլերով, որոնցով կամ որոնց արդյունքում ընկել ենք փոսը: Որովհետև մեր մտագործունեությունը և մեր հիմնախնդիրները նույն հարթության վրա չեն, մեր հիմնախնդիրները բարդ են ու բազմազան, իսկ դրանց լուծման քայլերը` միատեսակ ու պարզունակ, նույնիսկ պարզամիտ: Անխուսափելի է ձախողումն այն մտայնության, երբ նույն բանը հազար անգամ անելով ստացել ես ինչ–որ արդյունք, ու ակնկալում ես, որ ևս մեկ անգամ նույն բանն անելով ուրիշ` ավելի լավ արդյունք ես ստանալու: Ուստի` Հայաստանում անխուսափելի է գաղափարների ու իմաստների հեղափոխությունը: Միայն այդ հեղափոխությունն է բերելու բոլոր ասպարեզներում արմատական ու որակական փոփոխություններ:
Ուզում ենք փոսից դուրս գալ նույն քայլերով, որոնցով կամ որոնց արդյունքում ընկել ենք փոսը
Մեր երկիրն ու հասարակությունը հայտնվել են գաղափարների ու իմաստների ճգնաժամի մեջ: Ու դրանից դուրս գալու բոլոր ճիգերն էլ ավելի են խորացնում իրավիճակը: Գլխավոր պատճառը՝ փորձում ենք լուծումներ գտնել այն նույն մեթոդաբանությամբ, որով նախորդ բոլոր փորձերը ձախողվել են: Ուզում ենք ճգնաժամից դուրս գալ նույն մեթոդաբանությամբ, որով կամ որի արդյունքում խրվել ենք ճգնաժամի մեջ, ուզում ենք փոսից դուրս գալ նույն քայլերով, որոնցով կամ որոնց արդյունքում ընկել ենք փոսը:
Որովհետև մեր մտագործունեությունը և մեր հիմնախնդիրները նույն հարթության վրա չեն, մեր հիմնախնդիրները բարդ են ու բազմազան, իսկ դրանց լուծման քայլերը` միատեսակ ու պարզունակ, նույնիսկ պարզամիտ: Անխուսափելի է ձախողումն այն մտայնության, երբ նույն բանը հազար անգամ անելով ստացել ես ինչ–որ արդյունք, ու ակնկալում ես, որ ևս մեկ անգամ նույն բանն անելով ուրիշ` ավելի լավ արդյունք ես ստանալու:
Ուստի`
Հայաստանում անխուսափելի է գաղափարների ու իմաստների հեղափոխությունը: Միայն այդ հեղափոխությունն է բերելու բոլոր ասպարեզներում արմատական ու որակական փոփոխություններ:
Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից