Քաղաքական

22.04.2010 15:04


Նախագահի ուղերձը հերթական կիսատ-պռատ քա՞յլն է լինելու

Նախագահի ուղերձը հերթական կիսատ-պռատ քա՞յլն է լինելու

Այսօր կայացել է հայ-թուրքական արձանագրությունների դեմ համախմբված կուսակցությունների հավաքը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը բացման խոսքում ասել է, թե շարժումն իր քայլերով կամաց-կամաց հաջողության է հասնում։ Նրա խոսքերով՝ առաջին հաջողությունը ցյուրիխյան արձանագրություններից առաջ Սերժ Սարգսյանի ելույթն էր, երկրորդն այն էր, որ պայքարի միջոցով զարկ տրվեց Հայաստանի և Սփյուռքի միասնությանը, և երրորդը ՍԴ որոշումն էր։ Այդուհանդերձ, ըստ Վահան Հովհաննիսյանի, այս հաջողություններից և ոչ մեկն ամբողջական բավարարվածություն չի կարող իրենց պատճառել, հետևաբար պայքարը շարունակվում է։ Այսօր անդրադառնալով քաղաքական կոալիցիայի հայտարարությանը՝ նա նշել է, որ դա ցույց է տալիս, որ իրենց պայքարը ճիշտ էր, և որ վերջապես հասկացան,  որ նման օրակարգով և նման նախապայմաններով հնարավոր չէ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել։

Վահան Հովհաննիսյանը նշել է նաև, որ սա ևս իրենց ամբողջությամբ չի բավարարում. միակ և վերջնական նպատակն արձանագրությունները հետ կանչելն է։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի այսօր կատարվելիք ուղերձին, ապա, ըստ Վահան Հովհաննիսյանի, այն կարելի է կանխատեսել, սակայն  հերթական ագնամ դա մի կիսատ-պռատ քայլ է լինելու, հետևաբար պայքարը շարունակվելու է, և իրենք բավարարված չեն լինի, մինչև ստորագրությունները հետ չկանչեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը