Աշխարհ

30.08.2019 11:15


Ռոնալդու․ «Ավարտել կարիերան Մեսսիի հե՞տ․ վատ տարբերակ չէ»

Ռոնալդու․ «Ավարտել կարիերան Մեսսիի հե՞տ․ վատ տարբերակ չէ»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ընթացքում պատասխանել է հանդիսավարի հարցերին։

«Ես կարոտում եմ իսպանական ֆուտբոլը։ Դա տարիների պայքար էր իմ և Մեսսիի միջև, որը երկուսիս էլ ավելի հասուն ու ավելի լավը դարձրեց։ Ավարտել կարիերան Մեսսիի հետ միևնույն ժամանա՞կ։ Գիտե՞ք, վատ միտք չէ, քանի որ նա ինձնից երկու տարի փոքր է։ Սակայն ես ինձ լավ եմ զգում ու հույս ունեմ լինել այստեղ մյուս տարի, երկու տարի, երեք տարի հետո»,-ասել է Ռոնալդուն։

Կրիշտիանուն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ չնայած երկար տարիների ծանոթությանը՝ դեռևս չի ընթրել Լիոնել Մեսսիի հետ, ինչից հետո հանդիսավարը խորհուրդ է տվել այսօր ընթրել Մոնակոյում։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»։ Այսօր կայացած արարողության ժամանակ 34-ամյա պորտուգալացին փաստեց, որ դա մեծ քայլ էր իր կարիերայում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը