Եթե օրենքը սկսեց գործել, կամ ավտորիտար համակարգ կլինի, կամ էլ բոլոր այս գործերը ուղղակի կփլվեն դատարանում
Բարձրագույն օրենսդիր մարմնում քննարկման է դրվում քրեական ենթամշակույթի կրող հանդիսացող անձանց՝ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ կարգավիճակը քրեականացնելու հարցը...
Ես ուղղակի զարմանում եմ, էլի, ցելի արդնախն՝ իր գովերգված իրավաբաններով, ո՞նց կարա սենց հում նախագիծ բերի։
Օրինակ` անհասկանալի էր օրենքում նախատեսված այն հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։
Իրոք, նախագծում հստակ ներկայացված չէ, թե ինչ է ասել է քրեական ենթամշակույթ, ինչպե՞ս է որոշվելու, թե ով է դիմել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, ասենք` բարևելը արդյոք համարվելո՞ւ է դիմել, կամ ի՞նչ է նշանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը անդամակցել և այլն:
Օրինակ` ո՞նց են ապացուցելու, որ անձը դիմել է, ո՞նց են ապացուցելու, որ դիմողը հեղինակություն է և այլն, և այլն, և այլն: Սա ես որպես իրավաբան եմ ասում. եթե սկսեց գործել, կամ ավտորիտար համակարգ կլինի, երբ բոլորին ուղղակի կհավաքեն, կամ էլ, եթե օրինական ճանապարհ ընտրվի, բոլոր այս գործերը ուղղակի կփլվեն դատարանում:
Հ.Գ. Մեքենայիս մագնիտոֆոնի միջի դիսկի 123 երգերից առնվազն 30-40-ը «բլատնոյ» են՝ հիմի ի՞նչ, իմ արարքում... հանցակազմ կա՞:

Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից