Լրահոս

29.08.2019 21:19


Տղամարդը լորի որսի ժամանակ անզգուշաբար իր ոտքին է կրակել

Տղամարդը լորի որսի ժամանակ անզգուշաբար իր ոտքին է կրակել

Օգոստոսի 28-ին, ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքթաթային հոդի հետին երեսի ջնջխված վերք ջլերի և անոթների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54-ամյա մի բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.40-ի սահմաններում, «Սևան» ՔԿՀ-ի հարակից դաշտում իր անվամբ գրանցված որսորդական հրացանով լորի որսի ժամանակ անզգուշաբար իր ոտքին կրակելու հետևանքով:

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը