Նիկո՛լ, տեսնես դու քո կյանքում կընդունե՞ս մի այնպիսի որոշում, որը հետագայում վատ հետևանքներ չի ունենա
Խորհրդային տարիներին՝ մինչև Մեծ հայրենականի սկսվելը, բավականին անկառավարելի հանցավոր մասսա կար, որը առանց որևէ սկզբունքի, առանց որևէ արգելակների՝ ինչ ասես՝ անում էր, հարձակվում, կողոպտում, մորթում: Խորհրդային ոստիկանությունը, բնականաբար, աշխատում էր առանց ձեռքերը ծալելու, բայց պայքարը հանցավորության դեմ դեռ լավ արդյունք չէր տալիս, քանի որ չկար համակարգված բնույթ: Համակարգված բնույթ հաղորդելու նպատակով КГБ-ն գնաց մի խորամանկ ու լավ մտածված քայլի: Իմանալով, որ հանցագործների շարքում կան ինչպես բեզատչյոտնիկներ և բեսպրեդելչիկներ, այնպես էլ որոշակի կայուն սկզբունքներ ունեցողներ, ուժայինները բանտերում ներդրեցին «օրենքով գող հասկացությունը»: Դա զսպաշապիկ եղավ այն բոլոր քրեական տարրերի համար, որոնք ոչ մեկին չէին ուզում լսել կամ ենթարկվել: Հիմա արդեն որոշակի կարգ ու կանոն կար հանցավոր աշխարհում, ինչի արդյունքում հանցավորությունը 4-5 անգամ նվազեց: Հիմա, երբ Նիկոլը կամ մի այլ ղեկավար նստում ու իրենից գոհ որոշում է ընդունում, թե բա՝ «օրենքով գողերի վերջը տամ», նա դրանով վերացնում է այդ աշխարհի սանիտարներին և թույլ տալիս, որպեսզի ակտիվանա քրեական ստորին շերտը, որը սրբություն չունի: Նիկո՛լ, տեսնես դու քո կյանքում կընդունե՞ս մի այնպիսի որոշում, որը հետագայում վատ հետևանքներ չի ունենա: Խիստ կասկածում եմ:
Նիկո՛լ, տեսնես դու քո կյանքում կընդունե՞ս մի այնպիսի որոշում, որը հետագայում վատ հետևանքներ չի ունենա
Խորհրդային տարիներին՝ մինչև Մեծ հայրենականի սկսվելը, բավականին անկառավարելի հանցավոր մասսա կար, որը առանց որևէ սկզբունքի, առանց որևէ արգելակների՝ ինչ ասես՝ անում էր, հարձակվում, կողոպտում, մորթում: Խորհրդային ոստիկանությունը, բնականաբար, աշխատում էր առանց ձեռքերը ծալելու, բայց պայքարը հանցավորության դեմ դեռ լավ արդյունք չէր տալիս, քանի որ չկար համակարգված բնույթ:
Համակարգված բնույթ հաղորդելու նպատակով КГБ-ն գնաց մի խորամանկ ու լավ մտածված քայլի: Իմանալով, որ հանցագործների շարքում կան ինչպես բեզատչյոտնիկներ և բեսպրեդելչիկներ, այնպես էլ որոշակի կայուն սկզբունքներ ունեցողներ, ուժայինները բանտերում ներդրեցին «օրենքով գող հասկացությունը»: Դա զսպաշապիկ եղավ այն բոլոր քրեական տարրերի համար, որոնք ոչ մեկին չէին ուզում լսել կամ ենթարկվել: Հիմա արդեն որոշակի կարգ ու կանոն կար հանցավոր աշխարհում, ինչի արդյունքում հանցավորությունը 4-5 անգամ նվազեց:
Հիմա, երբ Նիկոլը կամ մի այլ ղեկավար նստում ու իրենից գոհ որոշում է ընդունում, թե բա՝ «օրենքով գողերի վերջը տամ», նա դրանով վերացնում է այդ աշխարհի սանիտարներին և թույլ տալիս, որպեսզի ակտիվանա քրեական ստորին շերտը, որը սրբություն չունի:
Նիկո՛լ, տեսնես դու քո կյանքում կընդունե՞ս մի այնպիսի որոշում, որը հետագայում վատ հետևանքներ չի ունենա:
Խիստ կասկածում եմ:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից