Աշխարհ

29.08.2019 20:35


«Alibaba»-ի հիմնադիրն առաջարկել է շաբաթվա ընթացքում աշխատել 12 ժամ

«Alibaba»-ի հիմնադիրն առաջարկել է շաբաթվա ընթացքում աշխատել 12 ժամ

Alibaba Group ընկերության հիմնադիր եւ չինացի հայտնի գործարար Ջեկ Ման Շանհայում անցկացվող World Artificial Intelligence Conference խորհրդաժողովում հայտարարել Է, որ մարդիկ ապագայում պետք Է շաբաթական 12-ական ժամ աշխատեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ հաջորդ 20-30 տարիներին մարդու կյանքի տեւողությունը կարող Է ավելի երկարել, կենսատեխնոլոգները կարող են մարդուն թույլ տալ ապրելու 100-120 տարի… Ձեր նախապապերը դեռ կարող Էին տքնաջան աշխատել: Մենք ինչո՞ւ պետք Է այդքան շատ աշխատենք: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք Է շաբաթվա ընթացքում երեք օր աշխատեն՝ օրական չորս ժամ»,- հայտարարել Է Ջեկ Ման խորհրդաժողովում, որի հեռարձակումը հրապարակել Է Caijing չինական տնտեսական հանդեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը