Փաստորեն, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանի իշխանությունը դառնալու է Արցախում կայանալիք ազատ ընտրությունների երաշխավորը, նկատի ուներ այն, որ սորոսական կազմակերպությունները պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն այնտեղ։ Այն էլ՝ պետբյուջեից տրվող փողերով։
Դիտորդական առաքելությունը վատ բան չէ, բայց մի շարք հարցեր են առաջանում։
Ինչո՞ւ են ընտրվել այդ կազմակերպությունները։ Ինչպե՞ս է որոշվել, որ Շվոնդեր–Դանիելի կազմակերպությունը և «Թրանսփարենսիի» հայաստանյան կառույցը պետք է պետբյուջեից ֆինանսավորվեն ու գնան Արցախ։ Ինչո՞ւ բաց մրցույթ չի հայտարարվել, ու իրավապաշտպան այլ կառույցներ չեն ներգրավվել դիտորդական գործընթաց։
Դատելով ամենից՝ Փաշինյանը գործարքի է գնացել սորոսականների հետ՝«Դուք ինձ աջակցում եք Ամուլսարի ու իշխանական աթոռը պահելու հարցերում, իսկ ես ձեզ հնարավորություն եմ տալիս գործել Արցախում» տարբերակով։
Հայտնի է, որ գործակալական ցանցերը ժամանակակից աշխարհում ներդրվում են նաև ՀԿ–ական համակարգերով։ Հնչում են անմեղ ձևակերպումներ, ու առաջ քաշվում վեհ գաղափարներ, բայց իրականում ստեղծվում է ազդեցության գործակալների ցանց, որի մեջ հայտնվածների մեծ մասը կարող է նույնիսկ գլխի էլ չընկնել, որ ծառայում է օտարին՝ ի վնաս սեփական երկրի։ Սորոսականների մուտքը Արցախ այդ սերիայից է։
Կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչպես է ընտրություն կատարել։ Պետք է ՀԿ–ները նաև հարց բարձրացնեն այդ որոշումը վերանայելու համար։
Փաշինյանի անձնական շահը, մեղմ ասած, դեռ Հայաստանի ու Արցախի շահ չէ։ Նրա ստվերային բարտերը պետք է քննարկման առարկա դառնա։
Փաշինյանի բարտերն Արցախի հաշվին
Փաստորեն, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարում էր, որ Հայաստանի իշխանությունը դառնալու է Արցախում կայանալիք ազատ ընտրությունների երաշխավորը, նկատի ուներ այն, որ սորոսական կազմակերպությունները պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն այնտեղ։ Այն էլ՝ պետբյուջեից տրվող փողերով։
Դիտորդական առաքելությունը վատ բան չէ, բայց մի շարք հարցեր են առաջանում։
Ինչո՞ւ են ընտրվել այդ կազմակերպությունները։ Ինչպե՞ս է որոշվել, որ Շվոնդեր–Դանիելի կազմակերպությունը և «Թրանսփարենսիի» հայաստանյան կառույցը պետք է պետբյուջեից ֆինանսավորվեն ու գնան Արցախ։ Ինչո՞ւ բաց մրցույթ չի հայտարարվել, ու իրավապաշտպան այլ կառույցներ չեն ներգրավվել դիտորդական գործընթաց։
Դատելով ամենից՝ Փաշինյանը գործարքի է գնացել սորոսականների հետ՝ «Դուք ինձ աջակցում եք Ամուլսարի ու իշխանական աթոռը պահելու հարցերում, իսկ ես ձեզ հնարավորություն եմ տալիս գործել Արցախում» տարբերակով։
Հայտնի է, որ գործակալական ցանցերը ժամանակակից աշխարհում ներդրվում են նաև ՀԿ–ական համակարգերով։ Հնչում են անմեղ ձևակերպումներ, ու առաջ քաշվում վեհ գաղափարներ, բայց իրականում ստեղծվում է ազդեցության գործակալների ցանց, որի մեջ հայտնվածների մեծ մասը կարող է նույնիսկ գլխի էլ չընկնել, որ ծառայում է օտարին՝ ի վնաս սեփական երկրի։ Սորոսականների մուտքը Արցախ այդ սերիայից է։
Կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչպես է ընտրություն կատարել։ Պետք է ՀԿ–ները նաև հարց բարձրացնեն այդ որոշումը վերանայելու համար։
Փաշինյանի անձնական շահը, մեղմ ասած, դեռ Հայաստանի ու Արցախի շահ չէ։ Նրա ստվերային բարտերը պետք է քննարկման առարկա դառնա։
Պետրոս Ալեքսանյան