Գործող իշխանությունները շատ լավ հասկացել են վիճակագրության «կախարդական ուժը»
Վիճակագրութունը հետաքրքիր բան է։ Ընդամենը թվերը բարձրաձայնելով կարելի է ազդել մարդկանց տրամադրութունների ու տրամադրվածության վրա, մանավանդ քաղաքականության մեջ։ Եվ գործող իշխանությունները շատ լավ հասկացել են վիճակագրության «կախարդական ուժը»։
Սակայն ցանկացած վիճակագրական ցուցանիշ պետք է ոչ միայն թիվ մնա, այլ պատմի մեզ այն մասին, թե ինչպես է զարգանում կամ, գուցե, հետընթաց ապրում երկիրը։ Այսպես, օրինակ, վերջերս վարչապետի էջում հայտարարվեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոններ (թատերական կազմակերպություններ) հաճախելիությունն աճել է 41%: Ինչ խոսք, ողջունելի փաստ է։ Բայց ի՞նչ է ասում մեզ այս թիվը։ Ինչպիսի՞ կապերի մեջ է այն այլ թվերի հետ, և ի՞նչ եզրակացություն կարող ենք անել այս տեղեկությունը ստանալուց։
Ենթադրենք՝ այցելություններն իսկապես աճել են։ Կարո՞ղ ենք այս ցուցանիշից եզրակացնել, որ տեղի է ունեցել լայն զանգվածների աշխատավարձերի բավականին զգալի աճ, քանի որ ժամանցը հավելյալ, ավելին՝ ազատ գումար է պահանջում։ Եթե այո, ապա տվյալ փաստն անհասկանալի է դառնում «բոլորին բերեցինք հարկային դաշտ, չգրանցված աշխատողներ էլ չկան» հայտարարությունների ֆոնին, քանի որ եթե մարդը, ով առաջ, ենթադրենք, առանց հարկ վճարելու ստանում էր, օրինակ, 100 հազար դրամ աշխատավարձ, այժմ պետք է որ ավելի քիչ ստանա, քանի որ հարկ է վճարում (կամ, առնվազն, նույնը, եթե գործատուն իր վրա է վերցրել այդ բեռը)։ Սակայն, գոնե պաշտոական տվյալներով, միջին աշխատավարձը կես տարվա ընթացքում աճել է մոտ 7 հազարով։ Երևի թե աշխատավարձի նման «կտրուկ աճը» դժվար թե ազատ փողի աղբյուր կարելի է համարել։
Բայց եկեք ենթադրենք, որ կարելի է, ու հույսով լցվենք, որ մեր հասարակությունը ձգտում է մշակութային մակարդակի բարձրացման (եկեք մի պահ ձևացենք, որ չգիտենք պետության կողմից իրականացվող ծրագրի մասին, որի շրջանակներում պետությունը հնարավորություն է տալիս որոշ խմբերի անվճար այց կատարել թատրոն, ինչի մասին ստատուսներում չի ասվում)։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ, օրինակ, անկում է ապրել գյուղատնտեսական ոլորտը, երբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2018 թվականի I-ին եռամսյակում եղել է 79406,3 մլն դրամ, II-րդ եռամսյակում՝ 189181,5 մլն դրամ, իսկ ահա 2019 թվականի I-ին եռամսյակում այն կազմել է 74820 մլն դրամ, իսկ II-րդ եռամսյակում՝ 173 130, 1 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա համախատասխան ժամանակաշրջանի նկատմամբ, 10,5% տոկոսով ավելի քիչ է։ Չէ՞ որ այդ ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասն է ապահովում։ Եվ, երևի թե, այս ցուցանիշն ավելի կարևոր է։ Ավելի կարևոր է ցանկացածիս գրպանի համար։ Մենք, իհարկե, կարող ենք պաթոսային հայտարարություններ անել, որ հոգևոր սնունդը վեր է գրպանի պարունակությունից, սակայն, ցավոք սրտի, հոգևոր սնունդը շատ սերտ կապի մեջ է գրպանի պարունակության հետ։ Եվ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մայրը հաց չգնի իր երեխային, ինչ է թե փող է պետք նույն թատրոն այցելելու համար։ Կամ լռում են այն մասին, որ զգալիորեն նվազել են արտաքին ներդումները։
Լռում են՝ փոխանակ խոսեն հենց բացասական թվերի մասին՝ ցույց տալով խնդրի լուծման հստակ ուղիներն ու ծրագրերը։
Բայց «դատարկ» թվերով հասարակությունը սնելով և պայծառ իրականության մասին փուչիկը փչելուց պետք է գիտակցել, որ այն մի օր պայթելու է, և ջրի երես է դուրս գալու դառն իրականությունը, երբ մարդիկ հանկարծ կհասկանան, որ իրենց գրպանի պարունակությունը գրեթե չի փոխվել։ Իսկ եթե չի փոխվել, ուրեմն նորից պետք է պայքարել։ Ու էլի դուրս գալ փողոց. չէ՞ որ միջոցներն արդեն հայտնի են։
Գործող իշխանությունները շատ լավ հասկացել են վիճակագրության «կախարդական ուժը»
Սակայն ցանկացած վիճակագրական ցուցանիշ պետք է ոչ միայն թիվ մնա, այլ պատմի մեզ այն մասին, թե ինչպես է զարգանում կամ, գուցե, հետընթաց ապրում երկիրը։
Այսպես, օրինակ, վերջերս վարչապետի էջում հայտարարվեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոններ (թատերական կազմակերպություններ) հաճախելիությունն աճել է 41%: Ինչ խոսք, ողջունելի փաստ է։ Բայց ի՞նչ է ասում մեզ այս թիվը։ Ինչպիսի՞ կապերի մեջ է այն այլ թվերի հետ, և ի՞նչ եզրակացություն կարող ենք անել այս տեղեկությունը ստանալուց։
Ենթադրենք՝ այցելություններն իսկապես աճել են։ Կարո՞ղ ենք այս ցուցանիշից եզրակացնել, որ տեղի է ունեցել լայն զանգվածների աշխատավարձերի բավականին զգալի աճ, քանի որ ժամանցը հավելյալ, ավելին՝ ազատ գումար է պահանջում։ Եթե այո, ապա տվյալ փաստն անհասկանալի է դառնում «բոլորին բերեցինք հարկային դաշտ, չգրանցված աշխատողներ էլ չկան» հայտարարությունների ֆոնին, քանի որ եթե մարդը, ով առաջ, ենթադրենք, առանց հարկ վճարելու ստանում էր, օրինակ, 100 հազար դրամ աշխատավարձ, այժմ պետք է որ ավելի քիչ ստանա, քանի որ հարկ է վճարում (կամ, առնվազն, նույնը, եթե գործատուն իր վրա է վերցրել այդ բեռը)։ Սակայն, գոնե պաշտոական տվյալներով, միջին աշխատավարձը կես տարվա ընթացքում աճել է մոտ 7 հազարով։ Երևի թե աշխատավարձի նման «կտրուկ աճը» դժվար թե ազատ փողի աղբյուր կարելի է համարել։
Բայց եկեք ենթադրենք, որ կարելի է, ու հույսով լցվենք, որ մեր հասարակությունը ձգտում է մշակութային մակարդակի բարձրացման (եկեք մի պահ ձևացենք, որ չգիտենք պետության կողմից իրականացվող ծրագրի մասին, որի շրջանակներում պետությունը հնարավորություն է տալիս որոշ խմբերի անվճար այց կատարել թատրոն, ինչի մասին ստատուսներում չի ասվում)։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ, օրինակ, անկում է ապրել գյուղատնտեսական ոլորտը, երբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2018 թվականի I-ին եռամսյակում եղել է 79406,3 մլն դրամ, II-րդ եռամսյակում՝ 189181,5 մլն դրամ, իսկ ահա 2019 թվականի I-ին եռամսյակում այն կազմել է 74820 մլն դրամ, իսկ II-րդ եռամսյակում՝ 173 130, 1 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա համախատասխան ժամանակաշրջանի նկատմամբ, 10,5% տոկոսով ավելի քիչ է։ Չէ՞ որ այդ ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասն է ապահովում։ Եվ, երևի թե, այս ցուցանիշն ավելի կարևոր է։ Ավելի կարևոր է ցանկացածիս գրպանի համար։ Մենք, իհարկե, կարող ենք պաթոսային հայտարարություններ անել, որ հոգևոր սնունդը վեր է գրպանի պարունակությունից, սակայն, ցավոք սրտի, հոգևոր սնունդը շատ սերտ կապի մեջ է գրպանի պարունակության հետ։ Եվ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մայրը հաց չգնի իր երեխային, ինչ է թե փող է պետք նույն թատրոն այցելելու համար։
Կամ լռում են այն մասին, որ զգալիորեն նվազել են արտաքին ներդումները։