Հեղափոխությունների անխուսափելի վերջաբանը և նորի անխուսափելի սկիզբը
Հեղափոխական զարգացումներն ունեն օրինաչափություններ, որոնք արձանագրվում են բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդների մոտ։
Հեղափոխությունը հիվանդության, այլ ոչ թե առողջ հասարակության նշան է։
Հեղափոխությունը ոչ թե մերիտոկրատիայի՝ արժանավորների իշխանության, այլ օխլոկրատիայի՝ ամբոխավարության հաստատում է։
Հեղափոխությունը առաջին պլան է մղում տականքին և արթնացնում մարդկանց ավերիչ բնազդները։ Թեև արտաքուստ լրիվ այլ տպավորություն է ստեղծված լինում։
Հեղափոխության մեջ կեղծիք կա, քանզի հնչում են սիրո կարգախոսներ, բայց դրա շարժիչ ուժերը լինում են ատելությունը, չարությունը և նախանձը, այսինքն՝ մարդկանց ստորագույն հատկությունները ջրի երես են դուրս գալիս։
Հեղափոխությունը ոչ թե նորի սկիզբն է, այլ հնի վերջը։
Հեղափոխականները հին իշխանության ուրվականներն են՝ նրանց թերմացքը։
Հեղափոխությունը հայտարարում է կարգախոսներ, որոնցից հրաժարվում են հեղափոխականները իշխանության հասնելուն պես։ Հակահեղափոխականներն, ըստ այդմ, նախկին հեղափոխականներն են՝ պաշտոնի հասնելուց հետո։
Հեղափոխության 1–ին ալիքի ներկայացուցիչները բարձրանում են շատ արագ ու գահավիժում են նույն արագությամբ։
Հեղափոխությունը պառակտում է ժողովրդին այնպես, ինչպես մինչև հեղափոխությունն էր միավորել։
Պառակտումն անխուսափելի է, քանզի հնարավոր չէ նախկինը մերժելուց հետո բոլորի ցանկություններն ու ակնկալիքները բավարարել։ Հեղափոխությունը դառնում է պոպուլիզմի գերի ու ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ այդ գերությունից։
Իշխանափոխության հանգեցրած հեղափոխությանը հաջորդում է սպասումը, հետո՝ հիասթափությունը, այնուհետև՝ ապատիան, իսկ վերջում՝ թերմիդորյան փոփոխությունը։
Հեղափոխություններն ունենում են իրենց ծայրահեղական դրսևորումները՝ պատժել, դատել, խլել և այլն։
Ծայրահեղականության հետևում միշտ լինում են արտաքին շահառու և մոդերատոր։ Ֆրանսիական ծայրահեղ հեղափոխականների՝ յակոբինյանների հետևում անգլիական կապիտալն էր երևում։ Բոլշևիկներին ֆինանսավորում էր և իշխանության բերեց Ռուսաստանի թշնամի Գերմանիան։
«Թավշյա» հեղափոխությունը Հայաստանում արտաքին վեկտոր չուներ, բայց քանի որ գաղափարական ու ծրագրային առումով դատարկություն էր տիրում, ուստի շատ արագ հայտնվեցին արտաքին մոդերատորներ՝ նոր իշխանություններին քաղաքական օրակարգ թելադրելով ու փողոցում ծայրահեղականությունը խրախուսելով։
Ադրբեջանի ու Թուրքիայի պես հարևաններ ունենալու պարագայում դժվար չէ կռահել, թե որ երկրներին են ձեռնտու Հայաստանում ծայրահեղականության քարոզը, ապակայունացումը, Երևան–Ստեփանակերտ լարվածությունը և տնտեսական կատակլիզմները։
1–ին ալիքի հեղափոխականները, որպես կանոն, անփառունակ ձևով են ավարտում կարիերան։ Ֆրանսիայում ժիրոնդիստներին գլխատեցին։ Ռուսական փետրվարյան հեղափոխության սիրելի առաջնորդ Կերենսկին փախավ երկրից։ Էլչիբեյը Ադրբեջանում, իսկ Գամսախուրդիան Վրաստանում նույնպես շատ վատ ավարտեցին իրենց քաղաքական ու կյանքի ուղին։ Մեր պաշտպանյալի ապագան էլ լուսավոր չէ։
Հեղափոխության 1–ին ալիքի ներկայացուցիչները «քանդող բրիգադ» են։ Իրենք ոչ մի երկրում ու ոչ մի ժամանակ կառուցող և արարիչ ֆունկցիա չեն ունեցել։ Իրենք անկարող են ստեղծագործ և պետականամետ աշխատանքի համար, քանզի մնում են փողոցներում ու բարիկադների վրա։
Հեղափոխությունը բերում է արժեքներ, որոնց տեր են կանգնում պրոֆեսիոնալ ու բարոյական հատկանիշներ ունեցող այլ շրջանակները, եթե կուզեք՝ իսկական հեղափոխականները։
Պետությունը զարգացնում ու որակապես նոր մակարդակի վրա են դնում հետհեղափոխական էլիտաները՝ հեղափոխության 1–ին ալիքի կոնտրէլիտան։ Սա ամենաուշագրավ օրինաչափությունն է, որն արձանագրվում է բոլոր ժամանակներում։ Մեզ մոտ բացառություն չի լինելու։ Նախանշաններն արդեն երևում են։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից