Կարծիք

29.08.2019 12:35


Մեծ իրադարձությունների մասին դատողություններ անելիս չպետք է շտապել

Մեծ իրադարձությունների մասին դատողություններ անելիս չպետք է շտապել

Մահվանից 11 տարի անց Սլոբոդան Միլոշևիչը Հաագայի դատարանի կողմից ճանաչվել է անմեղ: Այս մարդու գործը 5 տարի շարունակ՝ «ողջամիտ ժամկետում», նույն միջազգային դատարանում քննում էին, և դեռ քննությունը երկար կշարունակվեր, եթե նախկին նախագահը չմահանար մեկուսարանում:

Բոլորին է հայտնի, որ այդ մարդը պայքարել էր ամբողջական Հարավսլավիայի համար, որն արդեն վաղուց գոյություն չունի, և ինչի դեմ էր միջազգային հանրությունը՝ Սերբիայի ձախողված ռմբակոծումը (հետագայում պարզվեց, որ սխալ հաշվարկների արդյունքում մեծաթիվ խաղաղ բնակչություն սպանդի մատնվեց) դրա վառ ապացույցն էր: Ընդ որում, երբ մենք փորձում էինք զուգահեռներ անցկացնել անկախացած և միջազգային ճանաչում ստացած Կոսովոյի և Արցախի միջև, միջազգային կառույցները և ազգային որոշ գործիչներ, մեզ հակառակն էին ապացուցում, թեպետ՝ դա սոսկ երկակի ստանդարտների հայտնի հնարքն էր հիշեցնում:

Ավելին, այս գործից ոգևորված, որոշ հայրենական գործիչներ, գտնում էին, որ նույնպիսի մեղադրանք պետք է առաջադրվի նաև Հայաստանի Նախագահին: Իսկապես, ճիշտ են չինացիները՝ մեծ իրադարձությունների մասին դատողություններ անելիս չպետք է շտապել...

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը