Կարծիք

29.08.2019 12:24


Պատկերացնում եմ, թե ինչպիսի դիսոնանս կլինի երեխաների մոտ, երբ նրանք դպրոց գնալուց ու տուն վերադառնալուց անցնեն աղբամանների շուրջ կուտակված աղբի բուրգերի կողքով

Պատկերացնում եմ, թե ինչպիսի դիսոնանս կլինի երեխաների մոտ, երբ նրանք դպրոց գնալուց ու տուն վերադառնալուց անցնեն աղբամանների շուրջ կուտակված աղբի բուրգերի կողքով

Սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը: Աղբի տեսակավորման համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Իրականում շատ, շաաաաաատ ողջունելի նախաձեռութուն է։ Բայց պատկերացնում եմ, թե ինչպիսի դիսոնանս կլինի երեխաների մոտ, երբ նրանք դպրոց գնալուց ու տուն վերադառնալուց անցնեն աղբամանների շուրջ կուտակված աղբի բուրգերի կողքով, որտեղ աղբը ոչ միայն տեսակավորված չէ, այլ արդեն փթում է՝ դառնալով միատար զանգված, քանի որ իշխանությունները չեն կարողանում լուծել աղբահանության խնդիրը։ Եվ ավելին՝ մեզ ասում են, որ վիճակը դեռ է՛լ ավելի վատ է դառնալու։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը