Հետաքրքիր կինո է դառնում, ընկեր պարոնայք կամ պարոնայք ընկերներ: Ամուլսարի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներսում և առհասարակ իշխանական կուլիսներում կարծիքների բախում էր տեղի ունենում, ինչը ինձ նման միամիտ վերլուծաբանների թույլ էր տալիս եզրակացնել, որ ինչքան էլ դրսի հարցերում բռնակալ, այնքան յուրայիններին ազատություն տված Փաշինյանը գոնե սաղմնային վիճակում չի տրորում ժողովրդավարությունը, այլ տրորում է միայն տեղ-տեղ: Պարզվեց՝ բռնապետը ամենուր էլ բռնապետ է: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ նա օրերս մի լավ թափ է տվել յուր թրաշամանուկներին և ասել՝ բա այսպես ե՞ք իմ թիկունքը պահում, ինչո՞ւ Ամուլսարի հարցում ինձ չեք աջակցում: Չգիտենք՝ ինչ պատասխան են նրան տվել թրաշամանուկ կադրերը, բայց, ամենայն հավանականությամբ, լռել, կարմրել ու իրենց վատ են զգացել: Մեծն առաջնորդ, համազգային փրկիչ Նիկոլ Փաշինյանն, ախր, մի բան որ ասում է, պետք է գաղափարը պահել, առաջ տանել՝ անկախ նրանից՝ լա՞վ գաղափար է, թե՞ ոչ: Եվ այսօր մեկը մյուսի հետևից հանդես են գալիս իմքայլական պատգամավորները և հայտարարում, որ կողմ են Ամուլսարի հանքի շահագործմանը: Հայկ Գևորգյանը կողմ է նույնիսկ առանց կրկնակի փորձաքննության, իսկ մտքի գիգանտ Մակունցը հայտարարում է, որ Ամուլսարի հարցում հակապետական որոշում չի կայացվի: Իսկ ի՞նչ է նշանակում հակապետական: Այսինքն, այն, ինչ Նիկոլի քիմքին հարմար է, պետական է, իսկ հարմար չէ, հակա՞ է: Տարօրինակ պատկերացումներ ունեք երկիր կառավարելու մասին, Նիկոլի բռի մեջ տեղավորված պաշտոնյա հայրենակիցներ:
Գյադե՛ք, էս կողմ, գյադե՛ք, էն կողմ
Հետաքրքիր կինո է դառնում, ընկեր պարոնայք կամ պարոնայք ընկերներ:
Ամուլսարի հարցով «Իմ քայլը» խմբակցության ներսում և առհասարակ իշխանական կուլիսներում կարծիքների բախում էր տեղի ունենում, ինչը ինձ նման միամիտ վերլուծաբանների թույլ էր տալիս եզրակացնել, որ ինչքան էլ դրսի հարցերում բռնակալ, այնքան յուրայիններին ազատություն տված Փաշինյանը գոնե սաղմնային վիճակում չի տրորում ժողովրդավարությունը, այլ տրորում է միայն տեղ-տեղ:
Պարզվեց՝ բռնապետը ամենուր էլ բռնապետ է: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ նա օրերս մի լավ թափ է տվել յուր թրաշամանուկներին և ասել՝ բա այսպես ե՞ք իմ թիկունքը պահում, ինչո՞ւ Ամուլսարի հարցում ինձ չեք աջակցում:
Չգիտենք՝ ինչ պատասխան են նրան տվել թրաշամանուկ կադրերը, բայց, ամենայն հավանականությամբ, լռել, կարմրել ու իրենց վատ են զգացել: Մեծն առաջնորդ, համազգային փրկիչ Նիկոլ Փաշինյանն, ախր, մի բան որ ասում է, պետք է գաղափարը պահել, առաջ տանել՝ անկախ նրանից՝ լա՞վ գաղափար է, թե՞ ոչ:
Եվ այսօր մեկը մյուսի հետևից հանդես են գալիս իմքայլական պատգամավորները և հայտարարում, որ կողմ են Ամուլսարի հանքի շահագործմանը: Հայկ Գևորգյանը կողմ է նույնիսկ առանց կրկնակի փորձաքննության, իսկ մտքի գիգանտ Մակունցը հայտարարում է, որ Ամուլսարի հարցում հակապետական որոշում չի կայացվի:
Իսկ ի՞նչ է նշանակում հակապետական: Այսինքն, այն, ինչ Նիկոլի քիմքին հարմար է, պետական է, իսկ հարմար չէ, հակա՞ է:
Տարօրինակ պատկերացումներ ունեք երկիր կառավարելու մասին, Նիկոլի բռի մեջ տեղավորված պաշտոնյա հայրենակիցներ:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից