Կարծիք

29.08.2019 11:35


Միայն գրառումներով չսահմանափակվելով՝ Փաշինյանը նույնիսկ գրառման ներքո գրված մեկնաբանություններին է պատասխանում

Միայն գրառումներով չսահմանափակվելով՝ Փաշինյանը նույնիսկ գրառման ներքո գրված մեկնաբանություններին է պատասխանում

«Ժողովրդի վարչապետի» ֆեյսբուքյան ակտիվությանը կնախանձեն թերևս լրատվական կայքերի սոցցանցային էջերի վարողները։ Փաշինյանը աշխատանքային օրերին օրական 3-5 գրառում է կատարում։ Միայն գրառումներով չսահմանափակվելով՝ վերջին շաբաթում ականատես եղանք, որ նույնիսկ գրառման ներքո գրված մեկնաբանություններին է պատասխանում, ինչը իրոք արդեն տարակուսանք է առաջացնում։ Այսինքն, երկրի վարչապետը այնքան ազատ ժամանակ ունի, որ ոչ միայն գրառում է կատարում, այլև հետևում մեկնաբանություններին, որոնք երբեմն հազարից ավելին են։ Թվում էր, թե էլ տեղ չկա զարմացնելու, և ահա Փաշինյանը իր էջում տեղադրել է օգտատիրոջ մեկնաբանության սքրինշոտը։ Երևի այնքան է տպավորել այդ օգտատիրոջ մեկնաբանությունը վարչապետին, որ վերջինս չի էլ փորձել ստուգի կամ հանձնարարի՝ ստուգեն օգտահաշվի իրական լինելը։ Արդյունքում ստացվում է, որ երկրի վարչապետը կարող է չստուգված օգտատիրոջ գրառում ոչ միայն տարածել, այլև պատասխանել։ Իսկ այն, որ օգտատիրոջ հետ կապված հարցեր են առաջանում, կարծում եմ՝ առաջինը չեմ, որ նկատում եմ:

Միքայելյան Ռոզիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը