ՀՊՏՀ գիտական խորհուրդը դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով դասավանդման հնարավորությունից
ՀՊՏՀ գիտական խորհուրդը Դիանա Գալոյանի նախագահությամբ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով դասավանդման հնարավորությունից և տապալեց մրցույթի արդյունքների քվեարկությունը.
Այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում գիտական խորհուրդը նախ դեմ քվեարկեց Ռուբեն Հայրապետյանին՝ զրկելով նրան որպես պրոֆեսոր լսարան մտնելու հնարավորությունից, ապա, ակնհայտ պայմանավորվածությամբ քվեաթերթիկները անվավեր դարձնելով, տապալեց մրցութային հանձնաժողովների որոշումը: Որպեսզի հասարակության և ուսանողների դժգոհության մեծ ալիքն ինչ-որ կերպ մեղմվի, գիտական խորհուրդը պատրաստեց առանձին հայտարարություն, որի մեջ նշվում է, թե իբր մրցույթի արդյունքում հրավիրված բոլոր բարձրակարգ մասնագետները ներգրավվելու են, սակայն հայտարարության մեջ կոծկվում է, որ մրցույթի տապալման միջոցով համալսարանի նոր ղեկավարությանը կրճատելու է մրցույթով անցած մասնագետների համար նախապես սահմանված դասաժամերը, որպեսզի հետ վերադարձնի մրցույթը չանցած մի շարք ցածրորակ դասախոսների, որոնց հետ համալսարանի ռեկտորի նոր ժ/պ Դիանա Գալոյանն, ըստ ամենայնի, ունեցել է նախնական պայմանավորվածություն: Հատկապես անընդունելի է, որ, օգտվելով նախորդ ղեկավարության կատարած հսկայածավալ աշխատանքից, համալսարանի նոր ղեկավարությունը խեղաթյուրում է մրցույթի արդյունքները՝ միաժամանակ ձևացնելով, որ բարեփոխումների գործընթացները շարունակվում են:
Թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը և ուսանողներին՝ Ռուբեն Հայրապետյանի ջանքերի միջոցով հավաքագրված մասնագետների մասին ընդամենը արձանագրում են, որ նրանք ստանալու են դասաժամեր՝ առանց ազնվորեն տեղեկացնելու, որ նրանց դասաժամերը կրճատվելու են, որպեսզի նոր ղեկավարությունը կարողանա կատարել մի քանի տասնյակ դժգոհող և մրցույթը չհաղթահարած դասախոսների նկատմամբ ստանձնած պարտավորությունը:
Հայտարարում ենք, որ որպես համալսարանի շահառու՝ դեմ ենք այս անարդարությանը և որևէ դեպքում չենք հանդուրժելու հազարավոր ուսանողների շահերի դեմ ուղղված այս դավադրությունը:

Լիլի Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից