Քաղաքական

29.08.2019 11:30


Ի՞նչ դրամական միջոցներ, եկամուտներ ու գույք ունի արդարադատության նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»

Ի՞նչ դրամական միջոցներ, եկամուտներ ու գույք ունի արդարադատության նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»

«Արդարադատության նախարարի տե­ղակալ Սրբուհի Գալյանը Բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայ­տարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայ­քում հրապարակված տվյալների համա­ձայն՝ Ս. Գալյանը հայտարարագրել է բնակարան և առանձնատուն:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ Ս. Գալյանի դրամական միջոցնե­րը կազմել են 2 400 000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլար:

Հայտարարատու պաշտոնատար ան­ձի պաշտոնական պարտականություն­ները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտակա­նությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմելէ 9 251 400 ՀՀ դրամ:

Նշված հանրագու­մարից 1 865 800 ՀՀ դրամը, 256 200 ՀՀ դրամը և 79 400 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 1 300 000 ՀՀ դրամ:

Ստացված փոխառություններից (վար­կեր) գոյացած եկամուտները կազմել են 3 000 000 ՀՀ դրամ, 840 000 ՀՀ դրամ, 1 260 000 ՀՀ դրամ և 650 000 ՀՀ դրամ: Սրբուհի Գալյանը ԱՆ փոխնախարարի պաշտոնը ստանձնել է այս տարվա հու­լիսին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը